Ասօրվա 475 հազար վերցրած կինը հաստատ բարոյականության մասին ընդհանրապես պատկերացում չունի
Ուսանող տարիներիս Երևան Սիթիում գանձապահ էի աշխատում։ Մի անգամ մի երիտասարդ զույգ եկավ մոտովս մի 14 հազարից մի քիչ ավել առևտուր անցկացրեց, մանրը տվեցի գնաց։
2-3 րոպե հետո տղան հետ էկավ թե «ախպերս, մանրը սխալ ես տվել», ինձնից գոհ ասի «ձև չի»։
Ժպտալով չեկը հանեց ցույց տվեց, թե «5000-ի փոխարեն 15 ես տվել, նայի՛», ու 10 000-ը հետ տվեց։
Ինձ վատ զգացի որ այդքան ինքնավստահ էի եղել, շնորհակալություն հայտնեցի ու համոզված եմ՝ երկուսս էլ թեթև սրտով շարունակեցինք ապրել։ Ասօրվա 475 հազար վերցրած կինը հաստատ բարոյականության մասին նույն պատկերացումները չունի, ինչ այդ զույգը (կամ ընդհանրապես պատկերացում չունի)։
Սևադա Ղազարյան. Ֆեյսբուք: