Ճապոնիայում պաղպաղակ են ստեղծել, որը անգամ շատ բարձ ջերմաստիճանում չի հալվում
Գիտնականները կարողացել են ելակից այնպիսի նյութեր առանձնացնել, որոնց շնորհիվ պաղպաղակը պահպանում է իր ձևը: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ճապոնիայի հետազոտությունների կենտրոնի գիտնականները նոր պաղպաղակները ստեղծել են բացառապես ելակի օգտագործման միջոցով:
Պաղպաղակը հալվում է, բայց այն երբեք չի փոխում իր ձևը: Այն չի ծորում և չի կեղտոտում ձեռքերն ու հագուստը:
«Հալված պաղպաղակը իր ձևը չի փոխել նույնիսկ տաք օդի և մազերի հարդարման ֆենի ազդեցության տակ»,- նշել են գիտնականները:
Ճապոնական լրատվամիջոցներից մեկի լրագրողը որոշել է ստուգել և 28 աստիճան շոգի պայմաններում պաղպաղակը 5 րոպե թողել է դրսում: Արդյուքում այն ոչ մի փոփոխություն չի կրել: