Մարգվելաշվիլին Սաակաշվիլիին կվերադարձնի՞ Վրաստանի քաղաքացիությունը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվին հրաժարվել է մեկնաբանել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունը վերադարձնելու հարցը: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի հեռուստաընկերությանը:
«Առանց համապատասխան դիմումի ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ անթաքույց հայտնել է երկու անգամ նախագած ընտրված Սաակաշվիլիին իր երկրի քաղաքացիությունը հարգելու անհրաժեշտության մասին, երբ Սաակաշվիլին դուրս եկավ Վրաստանից:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի քաղաքացի է և չի պատրաստվում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերել: