«Apple»-ը արդարացել է «iPhone»-ի բարձր գնի համար
«Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտնել է, որ «iPhone»-ի բարձր գինը բացատրվում է սմարթֆոնի որակով և հուսալիությամբ: Այս մասին նա պատմել է «South China Morning Post»-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
««Apple»-ի արտադրանքը հուսալի է, սակայն գինն էլ չափազանց բարձր է: Շատ մարդիկ պատրաստ են վճարել դրա համար, հատկապես եթե նրանք սիրում են «Apple»-ը»,- նշել է Վոզնյակը տեխնոլոգիական կոնֆերանսի ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ չինացի արտադրողները մշտապես գիտակից որոշումներ են կայացնում, որոնք թույլ են տալիս իջեցնել գինը, սակայն միաժամանակ պահպանել սմարթֆոնի արդյունավետությունը: «Դրանք խելացի կերպով են ստեղծված, գեղեցիկ տեսք ունեն, իսկ գնով հասանելի են միջին վիճակագրական մարդուն»,- հավելել է նա: