10 լավագույն երկրները՝ թոշակառուների համար
Ֆրանսիական ֆինանսական «Natixis Global Asset Management» ընկերությունը կազմել է թոշակառուների համար ամենահարմար երկրների ցանկը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հաշվի են առնվել առողջապահության մակարդակը, կենսաթոշակավորման ֆինանսները, կյանքի որակը և նյութական բարեկեցությունը:
Առաջին հորիզոնականում Նորվեգիան է, որն առողջապահության մակարդակով հավաքել է 89%, ֆինանսների մակարդակով՝ 73%, բարեկեցության մակարդակով՝ 91%:
Երկրորդ հորիզոնականում Շվեյցարիան է, երրորդում՝ Իսլանդիան, չորրորդում՝ Շվեդիան, հինգերորդում՝ Նոր Զելանդիան, 6-րդում՝ Ավստրալիան, 7-րդում՝ Գերմանիան, 8-րդում՝ Դանիան, 9-րդում՝ Նիդերլանդները, 10-րդում՝ Լյուքսեմբուրգը: