Ադրբեջանում Լապշինին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման
Ադրբեջանում դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունի: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Փետրվար ամսին Ալեքսանդր Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը հայտնել էր, որ իր պաշտպանյալի արտահանձնումը որևէ երկրի այդ փուլում անհնար է:
Լապշինին դատապարտել են Արցախ կատարած մի քանի այցերի համար, որոնց համար նա 2011 թվականից գտնվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության սև ցուցակում: