Ուզում եմ ապացուցել Մոուրինյոյին, որ պատրաստ եմ խաղալ. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկների մասին:
«Ուրախ եմ, որ Լինդելոֆը և Լուկակուն միացել են «ՄՅՈւ»-ին: Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են և եթե նրանք հայտնվել են այստեղ, ուրեմն բավականին ուժեղ են:
Մոուրինյոն միշտ մտածում է այն մասին, թե ինչպես լավ կլինի խաղացողի համար: Նա միշտ հետևում է ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ: Փորձում եմ ցույց տալ լավագույնս, ինչի ընդունակ եմ: Ուզում եմ ապացուցեմ նրան, որ պատրաստ եմ խաղալ»,- ասել է Մխիթարյանը: