Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 19-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի տներից մեկին կից խորդանոցի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:12-ին։
Խորդանոցի տանիքի կառուցատարրերից այրվել է մոտ 2 քմ հատված: