«Qualcomm» ընկերությունը կներկայացնի 5G ինտերնետը
Ընկերությունը Սան-Մարինոյում մտադիր է անցում կատարել նոր սերնդի բջջային հաղորդակցությանը: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
«Qualcomm»-ը նախատեսում է հաջորդ սերնդի 5G բջջային կապը ներկայացնել արդեն 2019 թվականին: Սան-Մարինոյի հանրապետությունը կարող է դառնալ առաջին հանրապետությունը, որտեղ 2018 թվականի վերջին արդեն կլինի նոր ինտերնետ ծածկույթը:
Ըստ ընկերության ղեկավար Սթիվեն Մոլենկոպֆի, ընկերությունը նախատեսել էր 2020թ-ին նոր ինտերնետ կապի ներդրումն ավարտել, սակայն այժմ հայտարարել է, որ նախատեսված ժամկետներից շուտ այն կավարտեն:
«Մարդիկ ստիպում են մեզ, որ արագ գործենք»,- ասել է Մոլենկոպֆը:
Սպասվում է, որ նոր սերնդի ինտերնետը կապահովվի ավելի որակյալ սպասարկում մի շարք ոլորտներում՝ այդ թվում առողջապահության և տրանսպորտի: Այս նաև թույլ կտա ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր: