Հայաստանը եղել և վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից, այն պարբերական քաղաքական երկխոսությունից, որը վարում են երկու պետությունների առաջնորդները, որոնք թույլ են տալիս նոր ազդակներ հաղորդել երկկողմ համագործակցությանը: Այս մասին Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Մեր երկրների առաջնորդները բավականին հաճախ են հանդիպում, ինչը թույլ է տալիս լուծել կոնկրետ խնդիրներ, բացի այդ, երկու պետությունների սերտ փոխգործակցության արդյունքում մշակվում են նաև միջխորհրդարանական համագործակցության նոր մոտեցումներ:
Հայաստանը եղել և վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ինտեգրացիոն հարթակներում: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- նշել է Մատվիենկոն: