Ադրբեջանը պատասխանել է հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությանը
Ադրբեջանի իշխանությունները որոշակի անվտանգության միջոցներ են ձեռնարկել՝ հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին իրենց երկիր մուտք գործելու համար: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով չորեքշաբթի՝ հուլիսի 5-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Հիքմեթ Հաջիևի տարածած հայտարարությանը:
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ:
Այսպիսի հայտարարության պատճառը եղել է ավելի վաղ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի 25 քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրման մերժումը: Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները օդանավակայանում մի քանի ժամով ձերբակալվել են, որոշ դեպքերում նրանց թողել են առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ինչից հետո նրանց վտարել են երկրից՝ իրենց իսկ միջոցների հաշվին: Նախարարությունը պարզաբանել է, որ այսպիսի խտրական վերաբերմունքի պատճառը քաղաքացիների ունեցած հայկական անուն, ազգանուն և հայրանունն է եղել:
Հաջիևը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի համաձայնագիր է կնքվել:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ որոշ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ, հավատարիմ մնալով իրենց ազգությանը սադրիչ գործողություններ կարող են հրահրել: «Ահա ինչու ենք մենք նման անվտանգության միջոցներ ձեռնարկում կապված երկրի անվտանգության հետ»,- ասել է Հաջիևը: