Եթե չկա արգելող օրենք, ապա Ադրբեջանից մթերք ներկրել կարող ենք. գյուղնախարար
Այսօր՝ հուլինի 3-ին, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց հայկական շուկայում պարբերաբար հայտնվող ադրբեջանական փաթեթավորման գյուղատնտեսական ապրանքների մասին՝ հարցրեց. արդյո՞ք կա վիճակագարություն, թե 2016 թվականին ադրբաջանական ծագման քանի ապրանք է ներմուծվել Հայաստան և ինչպե՞ս են վերահսկվում դրանք:
Ի պատասխան Թանդիլյանի հարցին գյուղնախարարը պատասխանեց, որ կարևոր է, որ դա օրինակելի լինի:
«ՀՀ-ն պետք է իր քաղաքականությունն ունենա, թե որ երկրից իրավունք ունի ներմուծել, որ երկրից՝ ոչ: Քանի դեռ այդ քաղաքականությունը հստակեցված չէ, ապա օրենքի սահմաններում այդ երկրներից կարող են մթերքներ ներմուծվել», - ասաց նախարարը:
Առաքելյանն ընդգծեց՝ տվյալների մասին տեղեկություն չունի:
Թեև Թանդիլյանը նշեց, որ ինքը չստացավ իր հարցի պատասխանը՝ նշելով, որ ստացվում է հասարակությունն օգտվում է ադրբեջանական ծագում ունեցող ապրանքներից, նախարարը նկատեց. «Ըստ մամուլի՝ այդպես է ստացվում»: