Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը. Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել
Փետրվարի 18-ին 72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին երեկ ասել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:
«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- նշեց Գնունին:
Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, Արտաշատ քաղաքում: Նա գյուղատնտեսության նախարար է եղել 2013-2016 թթ.: