Անցյալ տարի Սևանից լրացուցիչ ջրառը 100 մլն խմ է եղել, այս տարի խոսքը 40 մլն-ի մասին է. գյուղնախարար
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել այն հանգամանքը, որ նախորդ իշխանություններին ընդդիմությունը քննադատում էր Սեւանից 170 միլիոն խորանարդ ջուր բաց թողելու առնչությամբ, իսկ այժմ փաստորեն Սեւանից կատարվելու է 170 միլիոն խորանարդից ավելի ջրառ։
Նախարարը վստահեցրեց՝ անցյալ տարի լրացուցիչ ջրառը եղել է 100 միլիոն խմ, իսկ այս տարի խոսքը մինչեւ 40 միլիոնի մասին է։
Նա այս առնչությամբ վերահաստատեց՝ ջրամբարաշինությունը առաջնային, խիստ կարեւոր նպատակ է, որ հնարավոր լինի ջուրը ճիշտ օգտագործել։
Նշենք, որ այսօր կառավարության նիստում հավանություն ստացավ նախագիծը, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ: