Պեդրո Ագրամունտին իմպիչմենթ հայտնելու նախաձեռնությունը հանձնվել է ԵԽԽՎ քարտուղարությանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել Պեդրո Ագրամունտին իմպիչմենթ հայտնելու նախաձեռնությունը: Այս մասին հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Անվստահության նախաձեռնությունը ԵԽԽՎ քարտուղարությանը 160 կողմ ձայնով հանձնել է ԵԺԿ քաղաքական խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոն:
Նշենք, որ հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Հունիսի 28-ին ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստից հետո որոշում կայացվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: