Մեր մեջ մտել է վատի կանխավարկածը, որ չի ստացվելու, և չենք կարող
Մեր երկիրը չենք ճանաչում, ամեն քայլափոխի մի հետաքրքիր նախաձեռնություն ու լավատեսություն ներշնչող բան կա։ Գնալով ավելի եմ համոզվում՝ մի քիչ լավատեսություն ու տքնաջան աշխատանք և հզոր տնտեսություն ենք ունենալու։ Լավատեսության մասը շատ կարևոր է, ամեն ինչ սկսվում է դրանից։
Խնդիրն այն է, չգիտեմ որտեղից, բայց մեր մեջ մտել է վատի կանխավարկածը, որ չի ստացվելու, չենք կարող, թերահավատ ենք շատ։ Այս բարդույթը հաղթահարելու դեպքում մենք մեծ ձեռքբերումներ կունենաք, հեռավոր համայնքներում շատ հաճախ տեսնում եմ երկրից ավելի գոհ, իր հողին ավելի ամուր կպած մարդկանց, քան այդպիսին կարելի է գտնել օրինակ Հյ․ պողոտայում տուն ունեցող մարդկանց շրջանում։
Մենք պետք է ունենք հզոր, առաջին հայացքից մի քիչ էլ խենթ գաղափարներ, կարևորը դրա իրականացմանը ձգտելն է՝ մնացածը կլինի, միտքն ու ցանկությունը հզոր բաներ են։
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք