«Արցախ»-ը հաղթել է իր առաջին խաղում
Նորակազմ «Արցախ» թիմը շարունակում է մարզումները ՊԵԿ-ին պատկանող «Միկա» մարզահամալիրում։
Տիգրան Եսայանի գլխավորությամբ թիմն այսօր ընկերական հանդիպում է անցկացրել ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ։ «Արցախը» հաղթել է 5։1 հաշվով։
Երևանյան թիմից դուբլ է ձևակերպել Վահան Ադլոյանը, մեկական անգամ աչքի են ընկել Նարեկ Գյոզալյանը, Արամայիս Ադամյանը և Վահե Միրաքյանը։
Նորակազմ թիմն անցկացրեց իր առաջին հանդիպումը։