Վրաստանում վթարված հայկական ավտոբուսը անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել.նոր մանրամասներ
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում
իրականացնող հայկական ավտոբուս։
Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը
մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ
իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը
ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների
ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։
Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի
շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ.
մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար
դրամով։