Պակիստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի
Պակիստանի արևելքում ավելի քան 140 մարդ է զոհվել բենզինատարի հրդեհվելու հետևանքով: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «Geo TV» հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր 123 զոհերի և 49 վիրավորների մասին:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչները հավաքվել են շրջված բենզինատարի մոտ՝ հավաքելու մայրուղու վրա դրանից արտահոսած վառելիքը: Ականատեսների խոսքով՝ որոշ մարդիկ ծխախոտ են ծխել, ինչը կարող էր հրդեհ առաջացնել: Հրդեհն ընդգրկել է տասնյակ ավտոմեքենաներ: