Չէի ասի,թե չինական ակումբ տեղափոխվելն անհնար է.Մեսսի
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ, բայց չի բացառում ուրիշ տարբերակներ: Այս մասին գրում է «The mirror»-ը:
«Ես չէի ասի, որ Չինաստան տեղափոխությունն անհնարին է: Ոչ ոք չի կարող ասել, որ ժամանակակից ֆուտբոլում կա ինչ-որ անհնարին բան: Սակայն ներկայումս ինձ նման ես նման մտքեր չունեմ: Ես միշտ ցանկացել եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում»: Մտածում եմ միայն այդ մասին և այն մասին, որ հաջորդ մրցաշրջանում մենք կաշխատենք որքան հնարավոր է շատ տիտղոսներ վաստակել»,-մեջբերում է աղբյուրը:
«Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագիրը լրանում է 2018 թ.: Հարձակվողը դեռ չի պայմանավորվել` կատալոնացիների հետ նոր պայմանագիր կկապի, թե ոչ: