ԱՄՆ-ում հղի կանանց թույլատրվել է մարդ սպանել և մնալ անպատիժ
Ամերիկյան Նյու-Հեմփշիր նահանգում պատահաբար օրենքի նախագիծ են ընդունել, որը փաստացիորեն հղի կանանց թույլ է տալիս անպատիժ կերպով մարդ սպանել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Huffington Post»-ին:
Հանրապետականների կողմից ղեկավարվող օրենսդրական մարմինը հունիսին ընդունել է նոր օրենքի նախագիծ, որում խոսք է գնում այսպես ասած «պտղի սպանության մասին», որը որպես պտուղ բնորոշում է մարդուն հղիության 20-րդ շաբաթից հետո: Սակայն փաստաթղթի այն մասում, որտեղ քննարկվում է հղի կանանց համար հնարավոր բացառությունները, ովքեր ցանկանում են արհեստական ընդհատում անել, բացատրություններն այնքան աղոտ են, որ դրանք հնարավոր է մեկնաբանել որպես սպանություն առանց պատժի:
Տեքստում ասվում է, որ «ցանկացած ակտ, որը կատարվում է հղի կնոջ կամ բժշկի կողմից, ով կատարում է իր մասնագիտական պարտավորությունները, չի դիտարկվի որպես երկրորդ աստիճանի սպանություն, չկանխամտածված սպանություն կամ անզգուշության հետևանքով սպանություն»:
«Այսպիսով օրենքի նախագիծը թույլ է տվել ինքնասպանություն գործել բժշկի օգնությամբ, իսկ հղի կանայք կարող են սպանություն գործել առանց հետևանքների»,- հայտնել է հանրապետականների ներկայացուցիչ Ջ. Հոելլը: