Պակիստանում պայթյունի հետևանքով 25 մարդ է մահացել
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող շուկաներից մեկում 2 պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 25 մարդ: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ շուկայում Ռամադանի ավարտի հետ կապված գնումներ են կատարելիս եղել:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրամանով երկրում ուժեղացվել է անվտանգության ռեժիմը: