Ի՞նչ արգելքներ են դրվել Քիմ Քարդաշյանի փոխնակ մոր առջև
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթի հրաաբերություներին շատ դժվարություններ են վերագրվում, սակայն զույգը ևս մեկ երեխա է ցանկանում ունենալ: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
Երեխա ունենալու համար Քիմ Քարդաշյանը վարձել է փոխնակ մայր: Բանն այն է, որ Քիմին չի թույլատրվում երեխա ունենալ հազվագյուտ հանդիպող գինեկոլոգիական խնդրի պատճառով:
Քիմն ու Քանյեն գտել են փոխնակ մայր և վերջինիս հետ պայմանագիր կնքել, որի համար կինը կստանա 113 000 դոլար, որից 68 000-ը նա արդեն ստացել է: Գումարային ավելացումներ կլինեն, եթե երկու և ավելի երխաներ բեղմնավորվեն: Միևնույն ժամանակ հղիության ողջ ընթացքում օրենքներ և արգելքներ կան, որոնց պետք է հետևի փոխնակ մայրը:
Արգելված է օգտագործել ալկոհոլ, հում ձուկ և միս, մազերը ներկելը, կատուների հետ շփումը, ինչպես նաև տաք լոգանքը և սաունան:
Հիշեցնենք, որ Քիմը և Քանյեն ունեն երկու երեխա: