3017 թվականի մարդկանց մասին մեմը՝ համացանցի հիթ (լուսանկարներ)
Համացանցում ապագայի իրերի մասին նոր մեմեր են տարածվել, որոնք հաստատ նորաձև կլինեն 3017 թվականին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Daily Dot»-ին:
Ինչպես հաղորդվում է, «3017 թվականին ապրել» արտահայտությանը բոլոր վերագրում են տարօրինակ, ոչ պրակտիկ և էժանագին հնարքներ, որոնք ինչ-որ պատճառներով օգտագործում են շրջապատի մարդիկ:
Առաջին անգամ մեմն օգտագործել է «Twitter»-ի «@MyFavsTrash» մականունով օգտատերը: Նա ցույց է տվել, թե ինչպես են տուփն օգտագործում ափսեի փոխարեն և նույնիսկ կաթ ավելացնում դրա վրա:
Օգտատերերի կարծիքով՝ 3017թ-ին նորաձև մարդիկ հեռախոսի վերալիցքավորման լարն օգտագործելու են կոշիկները կապելու համար:
Նաև ի հայտ կգան դասական կոստյումն ու սպորտային հագուստը միավորելու ձևեր:
Լողավազանի վերածված պատշգամբը ևս վերագրում են 3017 թվականին: