Ռոնալդուն պատմել է Ռուսաստանի հետ խաղի մասին
Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող, թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի դեմ խաղը Կոնֆեդերացիայի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում: Այս մասին գրում է LiveSport.ru-ն:
Ռուսաստանի դեմ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի:
«Առաջին անգամ Պորտուգալիան հաղթեց Ռուսաստանում, և ես շատ ուրախ եմ: Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու դժվար թիմի հետ: Մեզ ճնշում էին ռուս երկրպագուները, սակայն մենք ավելի լավն էինք:
Մենք չորս միավոր ունենք, կարելի է շնորհավորել մեր թիմին»,- հարձակվողի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը: