Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է. աշխարհի առաջնության ուղեգիրն ապահովված է (տեսանյութ)
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը վայրկյաններ առաջ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ միաժամանակ ապահովելով աշխարհի առաջնության ուղեգիր: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: