Ի՞նչ գույք և դրամական միջոցներ ունի «SAS»-ի Արտակը. Iravaban.net
Iravaban.net-ը գրում է, որ «Սաս»-ի Արտակը, նույն ինքը՝ պատգամավոր Արտակ Սարգսյանն ունի երկու բնակարան, ոչ բնակելի մեկ տարածք, ինչպես նաև երկու ավտոմեքենա՝ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I (2008թ) և MERCEDES-BENZ S550 (2010թ․) մոդելների։
Նոր հայտարարագրում, որը պարոն Սարգսյանը ներկայացրել է հունիսի 12-ին, նա 4 կետով բաժնեմաս ու բաժնետոմսեր է լրացրել։ Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս տարվա սկզբին ներկայացրած հայտարարագրի՝ նա 50 տոկոս բաժնեմաս ունի «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում, նույնքան բաժնետոմս «ՍԱՍ հոլդինգ», «Միրնա» ԲԲԸ-ներում և մեկ այլ ընկերությունում։
Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները, ըստ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 961 մլն 867 հազար դրամ և 99,8 հազար դոլար, մինչդեռ փետրվարին նա ունեցել է 995 մլն դրամ և 119 հազար դոլար։
Գործարար պատգամավորի եկամուտների չնչին տոկոսն է գոյացել ԱԺ պատգամավորի աշխատավարձից՝ 245 հազար դրամը, փոխարենը, նա փոխառություններից ստացել է ավելի քան 3 հազար դոլար, 20 հազար եվրո, 2,8 մլն դրամ։
Մանրամասները՝ այստեղ: