Ալ-Ռիադը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան իր տարածքում ռազմակայան կառուցի
Սաուդյան Արաբիան մտադիր չէ թույլ տալ իր տարածքում Թուրքիան ռազմակայան կառուցի: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քննարկել էր Սաուդյան Արաբիայի հետ թուրքական ռազմակայանի տեղադրման հարցը այդ երկրում և արժանացել էր հավանության:
«Պատասխանատու աղբյուրը հաստատել է Սաուդյան Արաբիան չի կարող թույլ տալ Թուրքիայի ռազմակայանի տեղադրումը իր տարածքում: Թագավորությանը դա պետք չէ»,-ասված է հայտարարության մեջ: