Առավոտյան զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։