«Google»-ին կտուգանեն 1 միլիարդ եվրոյի չափով
«Google» ընկերությանը կարող են տուգանել ավելի քան 1 միլիարդ եվրո գումարի չափով: Այս մասին գրում է Actualnews.org-ը: Ընկերության եվրոպական մասնաճյուղը, չարաշահելով շուկայում գերիշխող իրենց դիրքը, առաջարկում է օնլայն-գովազդների մի շարք գործիչքներ, այդ թվում՝ գների համեմատում:
«Google» ընկերությանը ԱՄՆ-ում կարող են պարտավորեցնել վճարել տուգանքը: Խոսքը վերաբերում է Եվրահանձնաժողովի հետաքննության մասին գործին, որը կապ ունի որոնողական ծառայության հետ: Եթե դատը հարկ եղածի պես անցնի, ընկերությունը կփոխհատուցի այն ձեռնարկություններին, որոնք կարող են տուժած կողմ ճանաչվել:
«The Wall Street Journal»-ը պարզաբանում է, որ Եվրահանձնաժողովը պաշտոնապես զգուշացրել է բոլոր մենեջերներին հնարավոր տուգանքի մասին՝ յուրաքանչյուր դատական գործի համար ընկերության տարեկան եկամուտի 10%-ի չափով: