Քաթարն ԱՄՆ-ից ռազմական ինքնաթիռներ է գնում
«Reuters»-ի տեղեկություններով, չորեքշաբթի Քաթարի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի՝ Դոհան Վաշինգտոնից գնելու է «36 F-15» կործանիչներ:
Համաձայնագիրը ստորագրվել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և Քաթարի ներկայացուցիչների միջև և գնահատվել է 12 միլիարդ ԱՄՆ դոլլար: Այս տեղեկությունը զարմանք չէր առաջացնի, եթե չլիներ Քաթարի շուրջ շարունակվող ճգնաժամը, որին բավական ակտիվ մասնակցում է նաև Վաշինգտոնը: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը Քաթարին մեղադրել էր «պատմականորեն ահաբեկիչներին հովանավորելու մեջ», իսկ հիմա մեծ հաճույքով նորագույն ռազմական տեխնիկա է վաճառում ,ըստ Թրամփի, ահաբեկիչներին հովանավորող ալ-Թանիներին:
Նախկինում զենք վաճառելը ավելի շատ քաղաքական գործարք է եղել, քան ինչպես հիմա են դա որոշ երկրներ ներկայացնում՝ բիզնես: Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ևս ահռելի քանակությամբ զենք է վաճառել և վաճառում Հայաստանի թշնամի Ադրբեջանին: Հիմա էլ Քաթարին ահաբեկչության մեջ մեղարող ԱՄՆ-ն է զենք վաճառում Դոհային:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: