100 լայքանոց իրականությունը և Հայաստանը
Երեկվա Տիմատիի բազմահազարանոց համերգը կրկին ապացուցեց հայկական ֆեյսբուքի՝ իրենց «վերին արտի ցորենի» տեղ դրածների տոտալ կտրվածությունը կյանքից։
«Յախք», «թու», «ծիմածի»,«ռսները ինչ գործ ունեն» և այլ դրա տիպի «էլիտար» պիտակավորողները կրկին ոգևորվեցին 100-150 լայքերից ու կրկին մտածեցին թե էտ ա, որ կա։
Արդեն մոտ երկու տարի ֆեյսբուքը Հայաստանում կորցրել է իրական քաղաքական կամ տնտեսական լուրջ գործընթացի վրա ացդելու որևէ հնարավորություն:
Ու տենց էլ պետք է լիներ: Սեփական ստատուսի 100 լայքից ուռա , հիմնականում տգիտության կամ ինքնասիրահարվածության հաշվին իրեն «էլիտա» հռչակածները ամեն ինչ արեցին, որ հարթակից դուրս մղվեն լուրջ քննարկումները, մասնագիտական կարծիքները, պրոցեսների վրա ազդեցություն ունեցողները։
Մարտնչող տգիտությունը պյուրոսյան հաղթանակ տարավ, մնալով միայնակ, իմպոտենտ և 100 լայքանոց կարգավիճակում։
Տիգրան Քոչարյան. Ֆեյսբուք: