Ճապոնիայում զբոսաշրջիկներով ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է վիրավորվել
Ճապոնիայում առնվազն 20 մարդ է վիրավորվել և մեկ մարդ մահացել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին գրում է «Ren.tv»-ին:
Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսը բախվել է մի քանի ավտոմեքենաների:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:
Փրկարարները փորձում են ավտոբուսի խցիկից դուրս բերել վարորդին:
Ոստիկանությունը փակել է ճանապարհը և փորձում է պարզել դեպքի պատճառները: