Ախալքալաքում գազի պայթյունից 2 հայ է տուժել
Վրաստանի Ախալքալաք քաղաքում հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը բարձրահարկ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու հայ է վիրավորվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հավելելով, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հտևանքով:
Տուժել են Սերգեյ և Սվետլանա Ավետիսյանները, ում տանն էլ տեղի է ունեցել պայթյունը: Տուժածների վիճակը գնահատվում է կայուն:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տան տիրուհին բաղնիքում բացել է ծորակը: Պայթյունի ալիքը տանից դուրս է շպրտել Սերգե Ավետիսյանին և կոտրել հարևան տան բոլոր պատուհանները: Բնակարանը 1-ին հարկում է եղել: