Քաղաքապետարանում Գայանե Սողոմոնյանին կփոխարինի Աննա Ստեփանյանը
Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:
Աննա Ստեփանյանը մի շարք հոդվածների հեղինակ է, ինչպես նաև վերջին տարիներին դասախոսել է ՀՊՄՀ-ում, իսկ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: