Աֆղանստանի նախագահը «Թալիբանին» վերջին հնարավորություն է տվել
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին «Թալիբան» արմատական շարժման զինյալներին հաշտության համար «վերջին հնարավորություն» է տվել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Ֆրանս Պրեսին»:
«Մենք խաղաղության հաստատման համար հնարավորություն ենք տալիս, բայց դա անժամկետ առաջարկ չէ: Ժամանակը գնում է... սա վերջին հնարավորությունն է, օգտագործեք այն, հակառակ դեպքում հետևանքները չեն սպասեցնի»,- ասել է Հանին: