ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հաստատվեց Երևանի ավագանու կազմը:
Ըստ այդմ, մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ձևավորված Ավագանու կազմն ունի հետևյալ տեսքը.
«ՀՀԿ» - 46 մանդատ
«Ելք» դաշինք - 14 մանդատ
«Երկիր Ծիրանի» կուսակցություն - 5 մանդատ