Պաշտոնից ազատում վարչապետի նոր որոշմամբ (լուսանկար)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նունե Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել ` իր դիմումի համաձայն։
Նունե Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնում եղել 2014 թ. ապրիլի 25-ից: