Չինացի գիտնականներն Արարատ լեռան գագաթին գտել են Նոյյան տապանի բեկորներ
Չինաստանի գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Նրանք Արարատ լեռան գագաթին՝ ձյան շերտի տակ, հրաբխային կազմավորումներում հայնաբերել են փայտե բեկորներ, որոնք փորձագետների կարծիքով աստվածաշնչյան Նոյյան տապանից են: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Փորձագետները կարծում են, որ սառույցի մեջ տեսել են փայտի կտորից պատրաստված ինչ -որ կոնստրուկցիա, իսկ տախտակը ունեցել է մոտ 8 դյույմ լայնություն:
Հետազոտողների կարծիքով՝ բեկորները գրեթե մ.թ.ա. 4800 թվականի են:
2006 թվականին ամերիկացի գիտնականները հայտարարել էին, որ Նոյյան տապանի փլատակները Էվերեստի գագաթին են, սակայն մանրակրկիտ վերլուծության արդյունքում պարզվեց, որ բեկորները ոչ մի «ազգակցական» կապ չունեն Նոյյան տապանի հետ: