Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.78 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 51.76 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի թեթև նավթի ֆյուչերսներն աճել են 0.80 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 54.39 դոլար: