Ավիաընկերությունն էլեկտրոնային նամակով հայհոյել է ուղևորին
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քլեր Ֆինչը «Emirates» ավիաընկերությունից էլեկտրոնային նամակ է ստացել, որը վիրավորանքներ է պարունակել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Ինչպես հաղորդում է թերթը, այս տարվա ապրիլին կինը ավիափոխադրող ընկերությանը հաղորդագրություն էր գրել իրեն 600 եվրո փոխհատուցելու համար Մանչեսթերից Դուբայ չվերթը հետաձգելու համար:
Նրան գրեթե անմիջապես պատասխանել են, որ իր հայտը կբավարարվի: Սակայն շուտով Ֆինչն ավիաընկերությունից նամակ է ստացել, որում իրեն հայհոյել են: Նա տեղում բողոք է գրել «Emirates»-ների դեմ, սակայն միայն չորս ամիս հետո է պատասխան ստացել:
Ավիափոխադրողի ներկայացուցիչները պարզաբանել են, որ դա դիտմամբ չէ տեղի ունեցել: Նրանց խոսքով՝ նամակը ծառայողական նամակագրության մի մասն է եղել և ոչ մի կերպ չի վերաբերել Ֆինչին: Նրա էլ. փոստը պատահաբար փակցվել է ուղարկվող հաղորդագրությանը: