ԵՊՀ-ի ուսանողը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կարմիր Բլուր թաղամասի բնակիչ, 21-ամյա Սարգիս Կադրջյանը իր վարած Lexus մակնիշի 77 MA 500 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց 53 ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել 103 շտապօգնություն, օգնել՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխելու Էրեբունի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում:
Մանրամասները՝ այստեղ: