«Lamborghini»-ն ներկայացրել է ունիկալ մոդելը (տեսանյութ)
«Lamborghini» ընկերությունը ցույց է տվել «Diablo GT1 Stradale» մոդելի նախատիպը, որը ստեղծվել է որպես «Porsche 911 GT1»-ի և «McLaren F1 GTR»-ի մրցակից: Այս մասին գրում է 360tv.ru-ն՝ հղում տալով Pokatim.ru-ին:
Ողջ աշխարհում գոյություն ունի ընդամենը երկու այդպիսի ավտոմեքենա: Դրանցից մեկը Եվրոպայում է, մյուսը՝ ճապոնական հավաքածուում: Այլևս այդպիսի մեքենաներ չեն թողարկվել մրցավազքային ավտոմեքենայի ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցման պատճառով:
«Модель GT1 Stradale»-ը կառուցել է «Signes Advanced Technology» ֆրանսիական գործարանը: Մեքենան ունի 6.0-լիտրանոց «V12» շարժիչ՝ 655 ձիաուժ հզորությամբ:
Ներսից ավտոմեքենան հատուկ տուփ ունի ոտնակների համար: