Մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
Գողտնի քվեարկությամբ ԱԺ պատգամավորները ընտրում են մշտական հանձնաժողովների նախագահներին:
ՀՀԿ-ն առաջադրել է 6 թեկնածու.
Հակոբ Հակոբյանին (առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում)
Արմեն Աշոտյան (միջազգային հարաբերություններ)
Կորյուն Նահապետյան (անվտանգության, պաշտպանության և ներքին գործեր)
Հրայր Թովմասյան (պետաիրավական հարցերի և մարդու իրավունքներ)
Խոսրով Հարությունյան (տնտեսական հարցերի)
Գագիկ Մինասյան (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի)
«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն էին՝
Նաիրա Զոհրաբյանը (Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում)
Վարդան Բոստանջյան (կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի)
Վարդևան Գրիգորյանը (տարածքային կառավարման հարցերի)
Ինչպես արդեն հայտնել էինք, ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին ՀՀԿ-ի թեկնածուներից միայն մեկի՝ Գագիկ Մինասյանի օգտին։ ՀՀԿ-ի մյուս թեկնածուներին դեմ են քվեարկելու։