Որո՞նք են ամենաանվտանգ մեքենաները
«Euro NCAP» կոմիտեի փորձագետները մի շարք փորձնական թեստեր անցկացնելուց հետո կազմել են շուկայի ամենաանվտանգ ավտոմեքենաների ցանկը: Տրանսպորտային միջոցների գնահատականները կազմել են՝ մի շարք որակներ հաշվի առնելով: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Այսպես, ամենաանվտանգ մեքենաների առաջին հորիզոնականում «Honda Insight»-ն է, այն փորձարկվել էր դեռևս 2009 թվականին, բայց, միևնույնն է, կարողացել է ստանալ ամենաբարձր գնահատականը՝ առաջ անցնելով նույնիսկ «Toyota Prius»-ից և հավաքելով 326%:
Այդ մոդելին հաջորդում է «BMW 5-Series»-ը, որը ստացել է մասնագետների կողմից 356% ցուցանիշ: Առաջատարների եռյակը եզրափակում է «Chevrolet Aveo»-ն, որը ստուգվել է դեռևս 2011 թվականին:
Հնգյակում են հայտնվել նաև «Volvo V40»-ը և «Qoros 3 Sedan»-ը: