ԱԺ փոխնախագահներն են Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը
Այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությամբ ընտրվեցին նոր խորհրդարանի փոխնախագահները:
105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր:
Նոր խորհրդարանի փոխնախագահներն են «ՀՀԿ»-ից առաջադրված Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, իսկ «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:
Էդուարդ Շարմազանովը ստացել է 84 ձայն, Արփինե Հովհաննիսյանը՝ 73, իսկ Միքայել Մելքումյանն էլ 65 ձայն: