Սերժ Սարգսյանը մերժել է Միհրան Պողոսյանին. պատճառը օֆշորն է
«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ցանկություն է հայտնել լինել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է՝ հաշվի առնելով օֆշորային սկանդալն ու ըստ այդմ՝ նրա վարկաբեկված լինելը:
Թերթը երեկ այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմել է Պողոսյանին։ Սկզբում նա հերքել է լուրը. «Չի եղել նման բան», բայց հետո անուղղակի հաստատել է՝ ասելով. «Հանձնաժողովի նախագահ լինելու խնդիրը քննարկվել է կուսակցությունում, և ինձ համար, իմ ցանկություններից շատ ավելի վեր է կուսակցության դիրքորոշումը։ Ես ընդունում եմ կուսակցության դիրքորոշումը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում