Օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ
Այսօր՝ մայիսի 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երեւույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր:
Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են Զվարթնոց օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար: