Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների...

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի՛ զինծառայողներ,

Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային:

Բայց տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի և խոր մտահոգության զգացումով: Մենք՝ բանակում, իսկ իրականում` մեր ողջ ժողովուրդը, ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլև պետք է չլիներ: Որոշեցի այս ձևով դիմել ձեզ` հաշվի առնելով, որ բոլորդ միասին զորամասերում դիտում եք «Զինուժ» ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանամ Ձեզ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:
Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավականաչափ երկար ճանապարհ անցած ժամկետային երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները վերցրել են իրենցից մեկին ամրագրված ծառայողական ավտոմեքենան և ինքնակամ լքել զորամասը: Առավոտյան տողանում զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով մեքենան հայտնվել է ջրամբարում:

Երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինվորների միջև ծագած վեճի արդյունքում` նրանցից մեկի կողմից հերթափոխի կանոնները խախտվելու շուրջ: Արդյունքը` ծառայակցի կողմից կրակոց` մահացու վիրավորման ելքով:

Եվս մի դեպք տեղի է ունեցել Երևանում, օրը ցերեկով: Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքից վեր համարելով, վիճաբանության են բռնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ և սպային ու զինծառայողին անվայել վարք դրսևորել հանրային վայրում` մեր բազմաթիվ հայրենակիցների աչքի առջև:

Ինչու՞ եմ ես միավորում այս երեք դեպքերը: Պարզ պատճառով: Երեքն էլ մեր անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, մեր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են:

Իհարկե, երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, և ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանատուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը:

Մեր կանոնադրությունները հենց այնպես չեն գրված: Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունը` ավելորդություն չէ:

Դուք բոլորդ մեծ, կարևոր, գուցե և ամենակարևոր գործն եք կատարում մեր Հայրենիքի համար: Հիշեք դա, և արեք այնպես, որ ժողովուրդը ոչ միայն սիրի ձեզ՝ որպես իր զավակների, այլև խորապես հարգի որպես ազգի պաշտպանների` հասկանալով, որ զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ, օրինապահ, ուժեղ:

Ուժեղ լինել չի նշանակում լինել անպատիժ: Ուժը բանակում անհրաժեշտ հատկանիշ է, բայց այն պետք է ուղղված լինի հակառակորդի, այլ ոչ թե յուրայինի դեմ: Ուժեղ մարդը երբեք այդ ուժը չի ցուցադրում իրենից թույլի, առավել ևս` իր ծառայակցի, իր պես համազգեստ կրողի նկատմամբ: Մի քանի հոգով չի հարձակվում մեկի վրա, չի ստեղծում իրավիճակ, որը կարող է վտանգել իրեն կամ իր մերձավորներին:

Իմ ուղերձի նպատակն է՝ դիմել յուրաքանչյուրիդ` հրամանատարից մինչև շարքային` խնդրելով հետամուտ լինել խոսքերիս: Ձեր պատասխանատվությունը մեծ է, Ձեզ այսօր շատ է տրված Հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտականության առումով: Իսկ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում՝ ասված է Սուրբ գրքում:

Նշածս դեպքերի արդյունքում խամրեց չորս հայկական օջախների լույսը: Եվս մի քանիսը հայտնվելու են բուն ծառայությունից շեղող, զինծառայողի, հատկապես` սպայի կերպարին ոչ վայել երկարատև հարցաքննությունների, ծառայողական ուսումնասիրությունների, հնարավոր է նաև քրեական հետապնդման դաշտում: Միթե՞ դա այն գինն է, որ կարող ենք մեզ թույլ տալ ամենաթողության վայրկենական և թվացյալ հաճույքը վայլելու համար: Գերազանցած արագությունը, զորամասն ինքնակամ լքելը, հսկողության թուլացումը, զորամասի ներսում արտոնյալ կարգավիճակով զինծառայողների առկայությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինակից ընկերոջ սխալին վիրավորանքով արձագանքելը` սրանք բոլորը կարող են և այս շաբաթվա դեպքերի պարագայում վերածվեցին անշրջելի, երկու դեպքում` ողբերգական իրողության:
Մեր ժողովրդի համար Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Դուք` այդ առաքելության կրողներն եք: Ուրեմն այդ ճանապարհին պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ:

Երբ մենք խոսում ենք երկրում առկա արատավոր երևույթների մասին` պետք է գիտակցենք, որ ամեն մեծ հանցագործություն հետևանք է նույնատեսակ հարյուրավոր մանր և միջին զանցանքների և անսկզբունքայնության դրսևորումների: Մենք պարտավոր ենք վերացնել այդ երևույթները մեր անմիջական շրջապատում` թույլ չտալով, որ դրանք բազմանան և մեծանան` վտանգելով մեր ազգային գոյը:

Դուք ամեն օր կանգնած եք կարևորագույն խնդիրները մեծ դժվարությունների գնով կատարելու մարտահրավերի առջև: Հակառակորդը ջանք չի խնայում մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը ցավ պատճառելու համար: Ուրեմն պետք է լինենք շրջահայաց և չավելացնենք այդ վտանգներին նորերը: Հիշեք, որ բանակում տեղի ունեցող ամեն մի պատահար, ամեն մի դեպք մեծ ցավ է պատճառում մեր ողջ ժողովրդին, իսկ երկարատև առումով նաև խաթարում է բանակի նկատմամբ հասարակության վստահությունը: Դա կարող է թուլացնել մեզ, հեռացնել Ազգ-բանակ լինելու հրամայականից, դրդել մարդկանց խուսափելու պատվաբեր զինվորական ծառայությունից:

Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ:

Խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրահանգները, հարգեք ձեր ծառայակից ընկերներին, և ծառայությունը կանցնի առավելապես անվտանգ և մեծ օգուտ կբերի ձեր իսկ ամրապնդվելու, քաղաքացիական հասունացման, հասարակության արժանի զավակ դառնալու ճանապարհին:

Հիշեք նաև, որ կյանքում չկան անելանելի իրավիճակներ: Անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Բանակում կան ուրույն կանոններ և սովորույթներ: Դրանք ձևավորվում են ամենատարբեր իրողությունների համադրման արդյունքում: Հարգեք դրանք: Բայց եթե դրանց մեջ տեսնում եք Ձեր արժանապատվությունը կամ ինքնասիրությունը վտանգող երևույթներ, մի վարանեք վստահորեն և անհապաղ վերադաս ղեկավարությանը Ձեր մտահոգությունների մասին պատմելու հարցում:

Դուք այսօր կատարում եք աշխատանք, որից կախված է Ձեր ծնողների, հարազատների, սիրելիների, ընկերների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը: Ուրեմն կատարենք այդ աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ: Նվաստացնելով ձեր զինակից ընկերոջը, ծաղրելով թույլին, դրդելով նրան ծայրահեղությունների, դուք ուղիղ հարված եք հասցնում մեր անվտանգությանը, ուրախացնում հակառակորդին, հիասթափեցնում մեր հասարակությանը:
Սիրելի՛ հրամանատարներ, դուք մեր հասարակության այն ուժեղագույն մասն եք, որ Հայրենիքի պաշտպանությունը դարձրել է ողջ կյանքի առաքելություն: Ձեր գերակշիռ մեծամասնությունը անցել է պատերազմի դժվարին փորձություններով և դարձել մեր ազգային ոգու և սխրանքի խորհրդանիշ:

Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ է վստահել իր զավակներին: Լավագույններին, ամենաարժանավորներին: Վստահ եմ, որ գիտեք, որ հոգատար պետք է լինեք նրանց հետ, պետք է խստագույնս բացառեք «արտոնյալների» առկայությունը, ովքեր մի օր հենց Ձեզ կանգենցնելու են ծանրագույն խնդիրների առջև: Խստապահանջ եղեք Ձեր ավելի քիչ փորձ կամ հմտություններ ունեցող գործընկերների նկատմամբ, և եթե նկատում եք սպայի պատվին անվայել դրսևորում Ձեր կողքին` անպայման ընկերական զրույցի, իսկ եթե դա չի օգնում` նաև խիստ կանոնակարգված ընթացակարգերի միջոցով կանխեք դա:
Գիտեք նաև, որ անարդարությունը, անփութությունը, անտարբերբերությունը կարող են հեշտությամբ խաթարել երիտասարդի հավատը հրամանատարության, ինչո՞ւ չէ՝ նաև պետության հանդեպ: Զինվորը, որը վախենում է իր հրամանատարից, վախենալու է նաև հակառակորդից: Հարգեք և մեծարեք զինվորին, ձեր օրինակով ցույց տվեք ճիշտ ուղին, եղեք ոչ միայն հրամանատար, այլև առաջնորդ, մանկավարժ և ավագ ընկեր, և զինվորն ինքը հաճույքով կհետևի ձեր օրինակին:

Շնորհակալ եմ բոլորիդ` ուշադրության համար: Խնդրում եմ ձեր առաջիկա պարապմունքների, սպայական և սերժանտական խորհրդակցությունների ժամանակ քննարկել այս ուղերձը և կատարել անհրաժեշտ հետևություններ:
Բարի ծառայություն բոլորիդ:

դիտվել է 5068 անգամ
Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan