Քանի գնաց համոզվեցի՝ սեպը սեպով են հանում, գնացեք և ընտրեք ձեր համոզմունքով և կստանաք «Ելքի» նպաստ. Անահիտ Բախշյան. Tert.am
«Tert.am»-ը գրում է.Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքն այսօր հրավիրած ամփոփիչ հավաքին ելույթով հանդես եկավ նաև «Ելք»-ի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:
«Այնքան հպարտ եմ լինել այս թիմի անդամ, որ չեք պատկերացնի»,-ասաց նա և նշեց, թե այստեղ մեղվի փեթակի պես աշխատում են: «Խելացի, բոլորը ասելիք ունեցող, հակադրվող և արդյունքում ծնվում է մի լավ բան»,-ասաց նա:
Անահիտ Բախշյանն անդրադարձավ «Ելք»-ի առաջարկած 15 000 դրամ սոցիալական վճարին:
«Քննարկման ժամանակ այդքան էլ համաձայն չէի, բայց քանի գնաց համոզվեցի՝ սեպը սեպով են հանում, քանի որ ընտրակաշառքին այն դառնում է այլընտրանք, այս անգամ մենք նախընտրական հրաշալի խոստում ենք տալիս, գնացեք ձեր համոզմունքի, խղճի համաձայն, ընտրությունը կատարեք ու հաճույք կզգաք դրանից, որ ոչ մեկին պարտավոր չեք ցույց տալ, ծիկրակել և այլն: Գնացեք ու ընտրեք, այդ սոցիալապես անապահով խավը կստանա «Ելքի նպաստ, որն այսօր բյուջեում կա»,-ասաց նա: